‘Իվանիշվիլին զարմացած է Ռուսաստանի դիրքորոշումից’

1034

Նախագահական ընտրությունները կարագացնեն Վրաստանի ձգտումը դեպի Եվրոպա և ցույց կտան, որ մենք Եվրոպայի մասն ենք կազմում, այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ Շվեդիայի և Լեհաստանի ԱԳ նախարարների հետ համատեղ մամլո ասուլիսում, փոխանցում է Грузия-Online-ն:

Ըստ տեղեկատվության՝ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու և Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտի հետ հանդիպման ընթացքում խոսք է եղել «Արևելյան գործընկերության» առաջիկա Վիլնյուսյան գագաթնաժողովի մասին, և Բիձինա Իվանիշվիլին համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը չի կարող խոչընդոտել այդ գործընթացը: «Ես զարմացած եմ Ռուսաստանի դիրքորոշումից, որը փորձում է հակադրվել ԵՄ-ին, սակայն նա չի կարող դա անել բացահայտ: Չեմ կարծում, թե  ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը կբարդացնի ռուս-վրացական հարաբերությունները, քանի որ Ռուսաստանը շուտով կհամոզվի, որ Եվրամիությունը լավագույն ժողովրդավարական և քաղաքակիրթ միավորումն է, և ինքն էլ կջանա մտնել նրա կազմ»,- նշել է Իվանիշվիլին: 

Նախորդ հոդվածը‘Հոկտեմբերի 23-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 405.35 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Ինչո՞ւ է կառավարությունը խախտում հակակոռուպցիոն քաղաքականության սկզբունքները. Տեսանյութ’