‘Իվանիշվիլին նոյեմբերի 24-ին հրաժարական կտա ‘

1054

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ մտադիր է իր հրաժարականի մասին հայտարարել նոյեմբերի 24-ին: Իվանիշվիլի նաև հայտարարել է, որ մինչև նոյեմբերի 24-ը մնում է քաղաքականության մեջ և մինչև հրաժարականը մտադիր է իշխող կոալիցիայի հետ համաձայնեցնել Թբիլիսիի նոր քաղաքապետի թեկնածության հարցը: Իվանիշվիլին հայտարարել է. «Քանի դեռ ես քաղաքականության մեջ եմ, կարող եմ հստակ ամրագրել իմ քաղաքական կարծիքը: Դա նույն բանը չէ, եթե ես հրաժարական տամ, ապա փորձեմ կարծիքս պարտադրել»: 

Նախորդ հոդվածը‘«Սուպերկլասիկո». Ինչպես Տատայի ռեֆորմները հաղթեցին Անչելոտիի հեղափոխությանը’
Հաջորդ հոդվածը‘Այսուհետ ԱԽՔ-ի պաշտոնը կկոչվի ՎԱԽՔ’