‘Իվիցա Դաչիչ. Ղարաբաղյան հակամարտությունում դիտվում է իրավիճակի կտրուկ վատթարացում և բանակցային գործընթացի դանդաղում’

1246

ԵԱՀԿ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լարվածության սրմամբ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը` ելույթ ունենալով ՄԱԿ Անվտանգության խորհրդի ամբիոնից:

Ընդ որում նա ընդգծել է, որ, չնայած Սարգսյան-Ալիև անցյալ տարի կայացած բանակցություններին, դիտվում է իրավիճակի կտրուկ վատթարացում և բանակցային գործընթացի դանդաղում:

«ԵԱՀԿ-ում իր նախագահության շրջանում Սերբիան կշարունակի աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք նպատակաուղղված են բանակցությունների շարունակմանն ու հակամարտության կարգավորման հնարավորությունների որոնմանը, ասել է սերբ դիվանագետը:

Նա նաև տեղեկացրել է, որ Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի արտգորիծնախարարների հետ քննարկել է ստեղծված իրավիճակը և տարածաշրջան այցի ընթացքում մտադիր է շարունակել այդ քննարկումները պետությունների ղեկավարների հետ: 

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ արտահերթ համագումարը տեղի կունենա մարտի 5-ին’
Հաջորդ հոդվածը‘Ռ. Նազարյան. Հայկական կողմը ռուսական կողմի հետ բանակցություններ է վարում, որպեսզի գազի գինը չփոխվի’