‘Իտալական մաֆիան ծրագրել էր սպանություններ իրականացնելիս օգտագործել մինի-անօդաչու սարքեր ‘

811

1990-ական թթ. իտալական մաֆիան ծրագրել էր մրցակիցների հետ հաշիվ մաքրելիս օգտագործել ռադիոկառավարվող թռչող սարքեր, գրում է The Independent-ը: Այս մասին դատարանում հայտարարել է «Կոզա Նոստրա» մաֆիոզ կլանի անդամ Գասպարե Սպատուցան: Նախկին մաֆիոզի խոսքերով՝ սիցիլական մաֆիայի երկու պարագլուխներ՝ Պալերմոյից, 1990-ական թթ. իրեն կարգադրել են ձեռք բերել մինի-անօդաչու սարքեր և լիցքավորելով պայթուցիկ նյութերով՝ փորձարկել դրանք: Սպատուցայի խոսքերով՝ դրանք պիտի դառնային թռչող ռումբեր, սակայն նա չի նշել՝ արդյո՞ք նման ռումբերը կիրառվել են գործնականում, ինչի ապացույցներ դատարանն առայժմ չունի: Նախկին մաֆիոզին պատմել է, որ «Կոզա Նոստրայում» փոքր չափերի թռչող սարքերով սկսել են հետաքրքրվել իտալական իշխանությունների հետ կոշտ դիմակայության շրջանում, երբ  հանցագործ կլանի անդամների նկատմամբ դատական գործընթացներ էին ընթանում: Մաֆիայի և իշխանությունների միջև պատերազմն իր գագաթնակետին էր հասել 1992 թ., երբ Պալերմոյում ահաբեկչության՝ հեռակառավարվող պայթյունների արդյունքում զոհվեցին մաֆիայի դեմ դատեր վարող դատավորները:

Գասպարե Սպատուցան ձերբակալվել է 1997 թ., նրան մեղադրանք է առաջադրվել 40 սպանությունների համար, և դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման: Պատիժը կրելով՝ Սպատուցան համաձայնել է համագործակցել հետաքննության հետ, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» գումար է փնտրում նոր տրանսֆերների համար’
Հաջորդ հոդվածը‘Ըստ վարչապետի՝ կառավարությունը կարկուտից տուժածների համար արեց առավելագույնը ‘