Իտալիայի առաջնության ամենաբարձր վարձատրությամբ մարզիչները

210

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին գլխավորում է Իտալիայի առաջնության ամենաբարձր վարձատրությամբ մարզիչների ցուցակը, հաղորդում է twitter.com/tancredipalmeri-ն։ Ալեգրիի տարեկան աշխատավարձը 9 միլիոն եվրո է։

Երկրորդ տեղում է «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ 7 միլիոն եվրո տարեկան։

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ստանում է տարեկան 4 միլիոն եվրո։ Չեմպիոն «Միլանի» իտալացի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի տարեկան աշխատավարձը 3,5 միլիոն եվրո։

Իտալիայի առաջնության 12 տուրից հետո «Յուվենտուսը» 22 միավորով 7-րդ տեղում է։ Թուրինյան ակումբը չի հաղթահարել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արգելքը։

Նախորդ հոդվածըՍակրավորների պատրաստմանը կհատկացվի 47,6 մլն դոլար
Հաջորդ հոդվածըԱմենաթանկ մեկնարկային կազմ ունեցող թիմերի տասնյակը