‘Իտալիայի հավաքականը ժամանեց Երեւան’

942

Այսօր երեկոյան ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում:

Բնականաբար, օդանավակայանում իտալացիներին դիմավորողների պակաս չկար: Մի քանի հարյուր երկրպագու մեծ ոգեւորությամբ դիմավորեցին եւ ողջունեցին Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներին: Մեր երկրպագուները բուռն ծափահարություններով ողջունեցին Իտալիայի հավաքականի գլխավոր աստղերին` դարպասապահ Բուֆոնի գլխավորությամբ:

Հյուրանոցում գիշերելուց հետո հոկտեմբերի 11-ին տեղի կունենա Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելիի մամուլի ասուլիսը, որից հետո հավաքականը բաց մարզում կանցկացնի «Հրազդան» մարզադաշտում:

Լուսանկարը` Armsport.am-ի

Նախորդ հոդվածը‘Կասպշիկը հերքում է. «Ադրբեջանական ԶԼՄ-ները խեղաթյուրել են իմ խոսքերը» ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի Ռազմաօդային ուժերը հարկադրել են Անկարայում վայրէջք կատարել Մոսկվայից Դամասկոս մեկնող քաղաքացիական ինքնաթիռը ‘