‘Իտալիայում հույս ունեն համոզել Կապելոյին գլխավորել հավաքականը’

1478

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան վճռական է տրամադրված Ֆաբիո Կապելոյին ազգային ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնում տեսնելու հարցում, հաղորդում է «Football Italia»-ն։

69-ամյա մասնագետը հայտարարել է, որ հետաքրքրված չէ «սկուադրա աձուրայում» աշխատանքով, սակայն Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կարլո Տավեկինոն մտադիր չէ դադարեցնել նրան համոզելու փորձերը և արդեն կապ է հաստատել Կապելոյի հետ։

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ից հետո իտալացիների գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կհեռանա հավաքականից։ Ամենայն հավանականությամբ, նա կգլխավորի «Չելսին»։

Նախորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կարուանայի հետ’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» պատրաստ է Օզիլի դիմաց զիջել իր ֆուտբոլիստներից երեքին’