‘Իտալիայում շարունակում են գուշակել «Մոնա Լիզայի» ժպիտի գաղտնիքը’

249

Ուրբաթ օրը իտալացի մասնագետները բացել են Ֆլորենցիայում գտնվող այն ընտանեկան դամբարանը, որտեղ հանգչում են Լիզա Գերարդինիի հարազատները, այն նույն Լիզայի, որը Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի բնորդն է եղել: Նպատակն այդ հանրաճանաչ կտավի գաղտնիքը բացահայտելն է: Դաբարանում, ենթադրաբար, գտնվում են Լիզա Գերարդինիի ամուսնու՝ մետաքսի վաճառական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի և նրանց երկու որդիների աճյունները: Գիտնականները պետք է նմուշներ վերցնեն ԴՆԹ քննության համար, որը կօգնի պարզել դրանց համապատասխանությունը Լիզա Գերարդինիի՝ անցյալ տարի հայտնաբերված աճյունի նմուշներին: Գիտնականները հույս ունեն վիրտուալ վերականգնել Ջոկոնդայի պատկերը, այն համեմատել դա Վինչիի կտավի հետ և այդպիսով լույս սփռել Մոնա Լիզայի նշանավոր ժպիտի գաղտնիքի վրա, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Վենեսուելայի նախագահը պատմել է Չավեսի գերեզմանի մոտ պարբերաբար գիշերելու մասին’
Հաջորդ հոդվածը‘Օֆշորը մոռացել՝ կիթառ ես նվագում, որ ի՞նչ անես ‘