‘Իրանը կարող է միջնորդ հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում’

1146

Իրանը կարող է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով միջնորդի դերում հանդես գալ Ադրբեջանի և Հայաստանի միջև, հաղորդում է IRIB News-ը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստին: Վերջինս նշել է, որ Իրանը պաշտպանում է հակամարտության խաղաղ կարգավորման գաղափարը, և այդ հակամարտության կարգավորումը տարածաշրջանի պետությունների հնարավորությունների սահմաններում է: «Մենք պետք է ամեն ինչ անենք՝ տարածաշրջանում թույլ չտալու համար հակամարտությունների սրումը, քանի որ դրանց հետևանքով մարդիկ են տառապում,- ասել է Մեհմանպարաստին:- Իրանը պատրաստ է մասնակցելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին»: 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ոստիկանություն. 2012թ. 9 ամիսների ընթացքում բոլոր ուղղություններով գրանցվել է 287 հանցագործության դեպք’
Հաջորդ հոդվածը‘Եթե ընտրությունները կեղծվեն, Րաֆֆի Հովհաննիսյանը պայքարը կշարունակի հրապարակում’