‘Իրանը կդադարի կատարել պարտականությունները միջուկային գործարքի երկու կետերով’

1370

Թեհրանը որոշում է կայացրել մասնակիորեն դադարեցնել Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համընդհանուր պլանով (ԳՀՀՊ) նախատեսված մի շարք պարտականությունների կատարումը: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռոուհանին:

«Մենք դադարեցնում ենք ԳՀՀՊ երկու կետերով նախատեսված պայմանների կատարումը, որոնք վերաբերում են մեր ունեցած հարստացված ուրանի և ծանր ջրի վաճառքը 60 օրով կասեցնելուն»,- նախագահի հատարարությունից փոխանցում է Press TV հեռուստատեսությունը:

Ռոուհանին նաև սպառնացել է վերսկսել ուրանի հարստացման և Արաքի միջուկային ռեակտորի աշխատանքները, եթե ԳՀՀՊ մասնակիցները չկատարեն իրենց պարտավորությունները: Նախագահը նշել է, որ «ԳՀՀՊ-ն չի դադարեցնում իր գործունեությունը», և «Իրանն էլ դուրս չի գալիս պայմանագրից»:

«Գործարքի մասնակից հինգ երկրների (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա) ներկայացուցիչներին նամակներ են ուղարկվել: Գործարքից դուրս գալու՝ ԱՄՆ-ի որոշումից հետո մենք սպասել ենք մեկ տարի, ինչպես խորհուրդ էին տվել մյուս մասնակիցները, և կատարել ենք մեր բոլոր պարտավորությունները: ԳՀՀՊ-ն չի փոխվել, մենք պատրաստ ենք շարունակելու այդ համաձայնագրի քննարկումը, դրա կատարումը»,- նշել է Իրանի նախագահը:

2018 թ. մայիսի 8-ին Դոնալդ Թրամփը հայտարարեց ԳՀՀՊ-ից Վաշինգտոնի դուրս գալու մասին՝ գործարք, որը կնքվել էր 2015 թ. և սահմանափակում էր Թեհրանի միջուկային աշխատանքները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միակողմանի սահմանափակող միջոցառումները  չեղարկելու դիմաց: Անցյալ տարվա նոյեմբերին ԱՄՆ-ը վերականգնեց պատժամիջոցները Իրանի նավթային սեկտորի դեմ:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Միլիոնավոր եվրոների լվացման սկանդալ Դանիայում’
Հաջորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիան կմասնակցի եվրոպական ընտրություններին’