‘Մեծ Բրիտանիան կմասնակցի եվրոպական ընտրություններին’

1496

Մեծ Բրիտանիան կմասնակցի Եվրախորհրդարանի ընտրություններին, որոնք Միացյալ Թագավորության տարածքում կանցկացվեն մայիսի 23-ին:

Այդ մասին հայտարարել է կառավարության քարտուղարության ղեկավար Դևիդ Լիդինգթոնը՝ խոստովանելով, որ կառավարությունը չի հասցնի բրիտանական խորհրդարանով անցկացնել ԵՄ-ից դուրս գալու գործարքները:

«Կառավարությունը շահագրգռված է բանակցությունների հարցով ընդդիմության և խորհրդարանի այլ ուժերի հետ, մենք փորձել ենք ու փորձում ենք բոլոր կուսակցությունների քաղաքական գործիչների առավելագույն աջակցությունն ստանալ: Բայց նկատի ունենալով, թե որքան քիչ ժամանակ է մնացել, այդ գործընթացը հնարավոր չի լինի ավարտել մինչև նշված ժամկետը: Իրավաբանական տեսակետից՝ Եվրոպական ընտրությունները պետք է կայանան»,- եզրափակել է Լիդինգթոնը:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Իրանը կդադարի կատարել պարտականությունները միջուկային գործարքի երկու կետերով’
Հաջորդ հոդվածը‘Գրոյսման. Կիևը չի ճանաչի Դոնբասի բնակիչներին տրված ռուսաստանյան անձնագրերը’