‘Իրանը հրաժարվել է երկրից դուրս բերել հարստացված ուրանը’

884

Իրանը թույլ չի տա, որ իր տարածքում հարստացված ուրանը դուրս բերվի երկրի սահմաններից: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը: Այսպիսով, Թեհրանը հրաժարվել է կատարել արևմտյան երկրների առանցքային պահանջներից մեկը: Արևմտյան բանագնացներն Իրանից պահանջում են դադարեցնել ուրանի հարստացումը, դրա պաշարները կրճատել մինչև 20 տոկոս և այդ պաշարների մի մասն ուղարկել արտասահման: Սակայն երեկ  Իրանի պետական լրատվամիջոցները հրապարակել են նախարար Աբաս Արաքչիի հայտարարությունը, որում նա ասել է, թե «այդ նյութի դուրս բերումը երկրից մեզ համար կարմիր գիծ է: Մենք թույլ չենք տա, որ անգամ մեկ գրամ ուրան դուրս գա մեր երկրից»:

Այս հայտարարությունն արվել է Իրանի ղեկավարության և և իրանական միջուկային ծրագրի շուրջ բանագնացների խմբի՝ այս շաբաթվա ընթացքում Ժնևում կայանալիք հանդիպման նախօրեին: Այդ բանակցությունները Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ նման մակարդակի առաջին հանդիպումն են լինելու: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այդ առիթով կիրակի օրը հայտարարել է, թե դիվանագետների համար «հնարավորությունների պատուհան է բացվել», սակայն նաև հավելել է. «Բայց ուզում եմ, որ իմանաք՝ մեր աչքերն էլ են բաց, և խոսքերին պետք է գործեր հաջորդեն», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Կարմիր խաչի ներկայացուցիչները Բաքվում հանդիպել են հայ ռազմագերուն’
Հաջորդ հոդվածը‘Միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:’