‘Իրանը փակել է Ադրբեջանի հետ սահմանային անցակետերը’

1040

Իրանը փակել է Ադրբեջանի հետ Ջուլֆայի (Նախիջևան) և Բիլյուսուվարի սահմանային անցակետերը: Ըստ «Թրենդի»` այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպանատան մամուլի ծառայության ղեկավար Սեիդ Մոհամադ Այաթուլահին, փոխանցւմ է «Արմինֆոն»: Նրա ասելով, որպես այդ քայլի հնարավոր պատճառ` նշվում է Ադրբեջանի կողմից «Պոլդեշտ» սահմանային անցակետի փակումը:

Ինչպես հաղորդել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն, իրանական կողմից փակված երկու անցակետերն Ադրբեջանի տարածքում բաց են: Սահմանային անցակետերի փակման հետևանքով դիտվում է մարդկանց մեծ կուտակում «Աստարա» սահմանային անցակետում:

Իրանի դեսպանատան հաղորդման համաձայն` նոյեմբերի 6-ին Ադրբեջանը փակել է «Պոլդեշտ» սահմանային անցակետը` դրան մոտ գտնվող տրակտորի գնդակոծման հետևանքով: Անցակետի փակումը լուրջ խնդիրներ է ստեղծել Իրանի քաղաքացիների համար: 

Նախորդ հոդվածը‘Իրանի հարցով բանակցությունների երրորդ օրը կարող է վճռորոշ լինել’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը խուզարկել է «Շանթ Հարությունյանի գործով» ձերբակալվածների բնակարանները ‘