‘Իրանը և միջազգային «վեցյակը» կթևակոխեն բանակցությունների նոր փուլ’

1027

Իրանը և ՄԱԿ Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներն ու Գերմանիան Իրանի միջուկային ծրագրի հետ կապված համաձայնագրի մանրամասները մշակելու համար դեկտեմբերի 9-10-ը փորձագետների մակարդակով կհանդիպեն Վիեննայում, հայտնում է Reuters-ը:

Միջուկային էներգիայի միջազգային գործակլությունը, որին կհանձնարարվի ստուգել Իրանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը, ևս կմասնակցի հանդիպումներին, այդ մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի մամուլի խոսնակը, փոխանցում է MIGnews-ը:

Նախորդ հոդվածը‘ Անդրեյ Պիոնտկովսկի. Հայաստանն ինքն է աշխարհաքաղաքական անելանելի դրության մեջ դրել իրեն ‘
Հաջորդ հոդվածը‘Էլթոն Ջոնը ռուսաստանցիներին կոչ է արել հրաժարվել խտրականությունից’