Իրանի նախագահը դեկտեմբերի 7-ին կայցելի Մոսկվա

203

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին դեկտեմբերի 7-ին իրանական պատվիրակության հետ  կայցելի Մոսկվա։

Այդ մասին տեղեկացրել է Tasnim  գործակալությունը։

 Նրա տվյալներով՝ այցը կայանալու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով։ Կողմերը կքննարկեն փոխգործակցությունը տնտեսական ոլորտում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային բնույթի հարցեր, մասնավորապես՝ պաղեստինյան հարցը և Գազայի հատվածում վերջին իրադարձությունները։

Ռաիսիին ուղեկցող պատվիրակության կազմը դեռ չի բացահայտվում։

Վերջին անգամ Ռուսաստանի և Իրանի նախագահները բանակցություններ են անցկացրել հոկտեմբերի 16-ին․ հեռախոսազրույցի ընթացքում նրանք քննարկել են իրադրությունը Գազայի հատվածում։ Այն ժամանակ Ռաիսին հայտարարել էր, թե Իսրայելի հանցագործությունները Գազայում պետք է դադարեցվեն, և նախազգուշացրել էր, որ այդ հակամարտությունը կարող է վերածվել լայնածավալ ռազմական դիմակայության։

Նախորդ հոդվածըՄայամիում մահացել է Ֆիդել և Ռաուլ Կաստրոների կրտսեր քույրը
Հաջորդ հոդվածըUFC-ի նախկին չեմպիոնը հավանաբար կմասնակցի Իռլանդիայի նախագահական ընտրություններին