UFC-ի նախկին չեմպիոնը հավանաբար կմասնակցի Իռլանդիայի նախագահական ընտրություններին

184

Բացարձակ մարտական առաջնության (UFC) նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը, որը կասկածվում է նոյեմբերի 23-ին Դուբլինում անկարգություններ հրահրելու մեջ, կարող է մասնակցել Իռլանդիայում նախագահի ընտրություններին։

Այդ մասին նա հայտնել է X սոցցանցում։

Մրցակիցների շարքում  մարտիկը թվարկել է 75-ամյա Ջերրի Ադամսին, 72-ամյա Բերթի Ահեռնին և 72-ամյա Էնդ Քեննիին։

«Նրանցից յուրաքանչյուրն անխզելի կապով կապված է իր քաղաքական կուսակցության հետ,- նշել է Մաքգրեգորը։- Իսկ ես 35 տարեկան եմ։ Ես երիտասարդ եմ, աշխույժ, տարված եմ իմ գործով, նոր եմ մտնում խաղի մեջ։ Ես որևէ կուսակցության չեմ պատկանում, չունեմ որևէ կուսակցության կանխակալություն կամ հովանավորություն»։

«Նախագահի պաշտոնում ոչ թե ես կլինեմ, այլ իռլանդացի ժողովուրդը։ Դա կլինենք ես և դուք»,- հավաստիացրել է նախկին չեմպիոնը։  

Նախորդ հոդվածըԻրանի նախագահը դեկտեմբերի 7-ին կայցելի Մոսկվա
Հաջորդ հոդվածըՍթափության սով