‘Իրանի նախագահը ընդունել է ՀՀ էներգետիկայի նախարարին’

772

Հայաստանի էներգետիկայի նախարարը Իրանի նախագահ Հասան Ռոհանիին է փոխանցել Սերժ Սարգսյանի գրավոր ուղերձը: Այս մասին հաղորդում է Իրանի պաշտոնական Press TV հեռուստաընկերությունը:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հինգշաբթի օրը Թեհրանում հանդիպել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հետ, հանդիպմանը կողմերն արտահայտել են իրենց վճռականությունը՝ ուժեղացնելու երկկողմ հարաբերությունները, մասնավորապես՝ էներգետիկ և մշակութային ոլորտներում:

Press TV-ն նաև հաղորդում է, որ նոյեմբերի 5-ին Հայաստանի ու Իրանի էներգետիկայի նախարարները Թեհրանում երեք համաձայնագիր են ստորագրել՝ ուղղված համատեղ հիդրոկայանի ծրագրի իրականացմանը:

Անցած վեց տարիների ընթացքում Իրանը 1.5 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարել Հայաստանին՝ դրա դիմաց ստանալով էլեկտրաէներգիա:

Նախորդ հոդվածը‘Արարատի զինծառայողներին «օտպուսկ» են տվել և անձնագիր բաժանել’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահն այցելել է մի շարք զորամասեր’