‘Իրանի նախագահ. Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել ուժային ճանապարհով’

1056

Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել ուժային ճանապարհով: Ըստ «Ինտերֆաքսի», նոյեմբերի 12-ին այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին` Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո:
«Մեզ դուր չի գալիս ղարաբաղյան հարցի առկա վիճակը: Մենք ցանկանում ենք, որպեսզի տարածաշրջանում տիրի խաղաղություն, արդարություն, բարեկամություն և կայունություն: Եվ մենք պատրաստ ենք մեր կողմից ցանկացած քայլ ձեռնարկել խաղաղության, բարեկամության, անվտանգության և կայունության հաստատման ուղղությամբ: Մենք դա մեր պարտքն ենք համարում ցանկացած տեսքով և միջազգային կազմակերպությունների շրջանակում», — հայտարարել է Ռոուհանին:
Այդ համատեքստում նա ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ունենալ ուժային լուծում: «Մենք գիտենք, որ ղարաբաղյան հակամարտությունն ունի միայն քաղաքական լուծում, և մեր պարտքն ենք համարում տրամադրել ցանկացած աջակցություն այդ ուղղությամբ, մենք պատրաստ ենք դրան», — հավելել է Ռուոհանին:

Նախորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Մենք դեմք ենք այս ռեժիմին, դեմ ենք նրա կողմից ներկայացրած բյուջեին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռուբեն Սաֆրաստյան. Մեդալների շնորհումը վկայում է, որ Բաքվից ուղղաթիռը ոչնչացնելու հրաման է եղել’