‘Ռուբեն Սաֆրաստյան. Մեդալների շնորհումը վկայում է, որ Բաքվից ուղղաթիռը ոչնչացնելու հրաման է եղել’

931

Եթե ԵԱՀԿ Մինսկի խումբն, իրոք, ցանկանում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում, պետք է արժանի գնահատական տա ադրբեջանական սադրանքին, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` խոսելով ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական ուղղաթիռի ոչնչացման մասին:

Նրա խոսքով, այդ միջադեպն Արցախի և Ադրբեջանի շփման գծում ամռանը տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիաների անմիջական շարունակությունն է: «Այն, որ ադրբեջանական իշխանությունները մեդալ են շնորհել հանցագործին, ով խփել է անզեն ուղղաթիռը, վկայում է Բաքվից նման սադրանք ձեռնարկելու հրամանի առկայության մասին»,- նշել է փորձագետը:

«Ցավոք, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համարժեք գնահատական չեն տալիս ադրբեջանական սադրանքներին: Երկիրը, որը կանխամտածված և հանդուգն կերպով ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում, պետք է խստորեն պատժվի»,- նշել է Սաֆրաստյանը: Ըստ որում, նա ավելացրել է, որ Ադրբեջանը հանցագործություն է կատարել, որը պետք է պատժվի միջազգային իրավունքի շրջանակներում: «Հայաստանը և Արցախը պետք է բարձրացնեն հարցը համապատասխան կառույցներում»,- նշել է նա: Փորձագետը նաև ավելացրել է, որ եթե այս անգամ ԵԱՀԿ ՄԽ-ն չպատժի Ադրբեջանին, բանակցային գործընթացը լրջորեն կտուժի: 

Նախորդ հոդվածը‘Իրանի նախագահ. Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել ուժային ճանապարհով’
Հաջորդ հոդվածը‘Բյուջեին կողմ է միայն ՀՀԿ-ն’