Իրանի քաղաքացին մահվան է դատապարտվել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման համար

221

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած անձը դատապարտվել է մահապատժի, հաղորդել է ադրբեջանական պետական AzTV հեռուստաալիքը։

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ Յասին Հուսեյնզադեի նկատմամբ նման դատավճիռ է կայացրել Իրանի դատարանը։

Հունվարի 27-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդել էր Թեհրանում երկրի դեպանատան վրա զինված հարձակման մասին, ինչի հետևանքով սպանվել էր դիվանագիտական ներկայացուցչության պահպանության պետը, ևս երկու աշխատակիցներ վիրավորվել էին։ Իլհամ Ալիևը հարձակումը գնահատել էր որպես ահաբեկչական գործողություն և պահանջել էր հետաքննություն սկսել ու պատժել մեղավորներին։ Հունվարի 29-ին Թեհրանում ադրբեջանական դեսպանատան աշխատակիցները և նրանց ընտանիքների անդամները, ընդհանուր թվով՝ 53 մարդ, տեղափոխվել էին Բաքու։ ԱԳՆ փոխնախարար Հալաֆ Հալաֆովը լրագրողներին հաղորդել էր, որ դեսպանատունն ամբողջությամբ դադարեցրել է դիվանագիտական գործունեությունը։ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը շարունակում է գործել Թավրիզում։

Սեպտեմբերին գործի հետաքննությունն ավարտվել է, և նյութերը փոխանցվել են դատարան։

Նախորդ հոդվածըԵՄ ԱԳՆ ղեկավարները կքննարկեն Ուկրաինային ԵՄ ընդունելու հարցը
Հաջորդ հոդվածըՄոլդովան հրաժարվել է գազ գնել «Գազպրոմից»