Մոլդովան հրաժարվել է գազ գնել «Գազպրոմից»

245

Մոլդովան այլևս «Գազպրոմից» գազ չի գնի, հայտարարել է հանրապետության էներգետիկայի նախարար Վիկտոր Պարլիկովը՝ ելույթ ունենալով Կայունության եվրատլանտյան համաժողովում։

«Մենք այլևս բնական գազ չենք գնի «Գազպրոմից» սահմանադրական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների համար»,- հայտարարել է նախարարը։

Պարլիկովի խոսքով՝ հանրապետությանը հաջողվել է գազ ստանալ այլընտրանքային աղբյուրներից՝ գնելով եվրոպական շուկայում։

«Ավելին, մենք դա կարողացել ենք անել շատ ավելի ցածր գնով, քան այն բանաձևն է, որ նախատեսել ենք «Գազպրոմի» հետ պայմանագրում»,- հավելել է էներգետիկայի նախարարը։

Նախորդ հոդվածըԻրանի քաղաքացին մահվան է դատապարտվել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման համար
Հաջորդ հոդվածըՌուբեն Վարդանյանի զավակները օգնութուն են խնդրում աշխարհի առաջնորդներից