‘Իրանում փոփոխություններ են մտցրել նախագահական ընտրությունների մասին օրենքում’

963

Իրանում նախագահական ընտրությունների մասին օրենքը մի շարք փոփոխությունների է ենթարկվել, համաձայն որոնց՝ երկրի նախագահը պետք է 45-75 տարեկան լինի և նվազագույնը մագիստրոսի կամ իսլամական ավանդական դպրոցների՝  մագիստրոսին համարժեք կրթական աստիճան ունենա, հայտնում է  Fars  լրատվական գործակալությունը:

Իրանում հերթական նախագահական ընտրություններն անցկացվելու են 2013թ. հունիսի 14-ին: Այդ օրը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները կընտրեն երկրի թվով  7-րդ նախագահին, որը կփոխարինի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադին:

Նախորդ հոդվածը‘Այսօր լրանում է Սոս Սարգսյանի 83-ամյակը ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում անշարժ գույքի գները բարձրանալու միտում չունեն ‘