‘Իրանցիները խրախուսում են բարեկամությունն ԱՄՆ-ի հետ’

901

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի աշխատակազմը հարցում է անցկացրել, որի արդյունքներով պարզվել է, որ երկրի բնակչության մեծ մասը ողջունում է ԱՄՆ-ի հետ կապերի հաստատումը և հավանություն է տալիս իրենց ղեկավարի՝ այդ ուղղությամբ ձեռնարկած քայլերին: Alef կայքի տվյալների համաձայն՝ իրանցիների 80-ից 90 տոկոսը պատրաստ է հարաբերությունները կարգավորելու շանս տալ երկու երկրներին, իսկ 10-20 տոկոսը դա հնարավոր չի համարում, սակայն համաձայն է այլևս ուրբաթօրյա աղոթքի ընթացքում չերգել «Մա՛հ ԱՄՆ-ին»: Իրանցի աստվածաբան Մոհսեն Հարավիանի կարծիքով՝  այն մարդիկ, ովքեր դեմ են տրամադրված երկու երկրների միջև խաղաղության հաստատմանը, իրենց անձնական համոզմունքները պետության շահերից վեր են դասում: Աստվածաբանը նաև առաջարկել է աղոթքի խոսքերում «Մա՛հ ԱՄՆ-ին»-ը փոխարինել «Մա՛հ գոռոզությանը» բառերով, քանի որ իրականում աղոթքի խոսքերը ոչ թե Ամերիկայի ժողովրդին են վերաբերում, այլ ուղղված են ԱՄՆ կառավարությանը, փոխանցում է MIGnews.com-ը:

Նախորդ հոդվածը‘Մանուկյանն ու Զուրաբյանը հանդիպել են Եվրախորհրդարանի պահպանողականների և բարեփոխիչների խմբի ներկայացուցիչներին ‘
Հաջորդ հոդվածը‘2012թ. Հեռուստամարաթոնի գումարների ընդամենը 0,5%-ն է հատկացվել սիրիահայերին. տվյալներ’