Իրանցի ֆուտբոլիստը 26 տարվա ազատազրկման է դատապարտվել

357

Իրանցի ֆուտբոլիստ Ամիր Ռեզա Նասր Ազադանին դատապարտվել է 26 տարվա ազատազրկման։ Այս մասին հաղորդում է EFE-ն։

Իրանական «Տրակտորի» նախկին պաշտպանը, որն աջակցել է Իրանում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաներին, մեղադրվել է 3 ոստիկանի սպանության, ինչպես նաև հանրային անվտանգությունը խախտելու նպատակով դավադրություն կազմակերպելուն մասնակցելու և անօրինական խմբավորումներին անդամակցելու մեջ։

Ընդհանուր առմամբ, Ազադանին դատապարտվել է 26 տարվա ազատազրկման, սակայն, քանի որ ենթադրվում է, որ նա պատիժները կկրի միաժամանակ, ֆուտբոլիստը բանտում կանցկացնի 16 տարի, որը առավելագույն ժամկետն է իրեն վերագրված հանցագործություններից մեկի համար։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Ազադանին մահապատժի է դատապարտվել, սակայն ավելի ուշ Իրանի իշխանությունները հերքեցին դա։

Նախորդ հոդվածըՖԻԴԵ-ն հրապարակել է 2023թ. վարկանիշային առաջին աղյուսակը
Հաջորդ հոդվածըՄենք եւ մեր «կոտրած տաշտակը». «Առավոտ»