‘Իրան. Սաուդյան Արաբիան, կռվելով Եմենում, իր իսկ փլուզման պայմաններն է ստեղծում’

1035

Եմենում իրականացված գործողությունների արդյունքում Սաուդյան Արաբիան հաջողության չի հասնի, նա չի հասնի իր ապօրինի նպատակներին:

Այդ մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարության ղեկավար Հոսեյն Դեհգանը՝ ելույթ ունենալով անվտանգության հարցերով միջազգային համաժողովում:

«Սաուդյան Արաբիան, Եմենում գործողություններ իրականացնելու համար «կանաչ լույս» ստանալով ԱՄՆ-ից և սիոնիստներից, ոչ միայն չի կարող հասնել իր ապօրինի նպատակներին, այլև սեփական փլուզման պայմաններ կստեղծի,- ասել է նա:- Նրան սպասում է Սադամ Հուսեյնի ժամանակվա Իրաքի ճակատագիրը»:

Եմենի իշխանությունների և շիա ապստամբ-հուսիների դիմակայությունն ակտիվացավ 2014 թ. օգոստոսին: Այս տարվա հունվարին հուսիների «Անսար Ալլահ» ռազմական թևը գրավեց երկրի մայրաքաղաք Սանան:  Ապստամբների ճնշման տակ նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին և կառավարությունը հրաժարական տվեցին: Եմենի նախագահը ստիպված եղավ հեռանալ, նախ՝ Ադեն, իսկ երբ մարտի 25-ին հուսիները մտան այդ քաղաք, հեռացավ երկրից և դիմեց Պարսից ծոցի միապետներին՝ կոչ անելով միջամտել իրադարձություններին:

Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան, Բահրեյնի, Քաթարի, Քուվեյթի և ԱՄԷ –ի ՌՕՈՒ օգնությամբ, ռազմաօդային գործողությոններ սկսեց հուսիների դեմ: Դաշինքին միացան նաև Եգիպտոսը, Հորդանանը, Մարոկկոն, Պակիստանը և Սուդանը: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Վալենտինա Մատվիենկոյի եկամուտներն աճել են 50 անգամ’
Հաջորդ հոդվածը‘Կիևում լրագրողներ են սպանվել’