‘Վալենտինա Մատվիենկոյի եկամուտներն աճել են 50 անգամ’

1153

Անցյալ տարվա ընթացքում Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն վաստակել է 160 մլն ռուբլի: Նախորդ տարի նրա եկամուտը կազմել է ընդամենը երեք միլիոն ռուբլի:

Նոր հայտարարագրում դա բացատրվում է Մոսկվայում բնակարանի և ավտոկայանատեղիի վաճառքով:

Ամենահարուստ սենատորների ցանկում Մատվիենկոն չորրորդ տեղում է: Ցուցակը գլխավորում է Խանտի-Մանսիյսկի ինքնավար մարզի ներկայացուցիչ Վիկտոր Պիչուգովը, որի եկամուտները կազմել են 363 միլիոն ռուբլի: Ընդամենը մեկ միլիոնով նրանց ետ է մնում Կամչատկայից ընտրված սենատոր Վալերի Պոնոմարյովը: Երրորդ տեղում Սախալինի մարզի ներկայացուցիչ Ալեքսանդր Վերխովսկին է՝ 206 միլիոնով: Փոխանցում է echo.msk.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Պան Կին Հեն կարգադրել է ծովի հատակից դուրս բերել խորտակված «Սևոլ» լաստանավը’
Հաջորդ հոդվածը‘Իրան. Սաուդյան Արաբիան, կռվելով Եմենում, իր իսկ փլուզման պայմաններն է ստեղծում’