‘Իրավապաշտպան. Արամայիս Ավագյանի հարազատները չափազանց մեծ հույսեր են կապում Հայաստանի հետ’

1817

Իրավապաշտպան, նախկին քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանը Ֆեյսբուքում գրում է.

«Վարդգես Գասպարիի ազատ արձակումից հետո էլ ավելի պարզ է դառնում, որ իշխանությունները, ոչ միայն հայաստանյան, ընդհանրապես իշխանությունները, անկախ նրանց մեջ եղած չարության աստիճանից, անկախ ազատության ու ժողովրդավարության մասին ունեցած իրենց պատկերացումների մակարդակից, հարկ եղած դեպքում ընկրկում եւ պահի թելադրանքով կայացնում են իրենց համար միակ ճիշտ վճիռը, որը համահունչ է լինում հասարակական տրամադրություններին։ Վարդգեսի դեպքում այդպես եղավ ու բոլորս /չարախնդացողներին չհաշված, ես նրանց երբեք չեմ հաշվում/ ուրախ ենք։
Այսօր Ուզբեկստանի բանտում է գտնվում ակնհայտ շինծու մեղադրանքով դատապարտված մեր հայրենակից Արամայիս Ավագյանը։ Եթե դուք /մենք/ կարողանաք ձեր հրապարակումներով ու քննարկումներով մեր հայաստանյան իշխանություններին դրդել իրենց համապատասխան խողովակներով զբաղվել Արամայիսի գործով, հավատացեք, մեծ բան արած կլինեք։ Արամայիս Ավագյանի հարազատները չափազանց մեծ հույսեր են կապում Հայաստանի Հանրապետության հետ։ Մեր ճիշտ աշխատանքով նաեւ միջազգային կառույցների աջակցությունը կարելի կլինի ստանալ։ Այս պահին Ավագյանի համար մեծ գործ է անում Amnesty International –ը։ Ուզբեկստանի իշխանություններն էլ գուցե ցանկանան գլխացավանք դարձած կամ դարձող հարցից ազատվել։ Գործին վերաբերող նյութ կարելի կլինի գտնել իմ էջում։
Խնդրանքս վերաբերվում է նաեւ հասարակական գործիչներին ու սոցիալական կայքերի ակտիվ օգտատերերին»։

Նախորդ հոդվածը‘Գրանորություն. Յուրի Օլեշայի «Երեք հաստլիկները» հեքիաթը’
Հաջորդ հոդվածը‘Վաղը`հավաք-երթ’