‘Իրավապաշտպան Լյուդմիլա Ալեքսեևա. Մուսուլմանները պետք է աղոթեն մզկիթներում, այլ ոչ թե հրապարակներում’

1043

Մոսկովյան Հելսինկյան խմբի ղեկավար, Ռուսաստանի ամենատարեց իրավապաշտպան Լյուդմիլա Ալեքսեևան դեմ է, որպեսզի մոսկովյան պուրակներոմ մուսուլմանական աղոթատեղիներ ստեղծվեն: Նախօրեին  «Известия»-ն, հղում անելով «ուրբանիստների խմբին», հավաստիացրել է, որ Մոսկվայում կարող են հայտնվել հավաքովի մզկիթներ՝ բաց երկնքի տակ: Քաղաքապետարանից էլ պատասխանել են, որ դա չի կարող տեղի ունենալ առանց բնակիչների համաձայնության:

«Ինչի՞ են պետք բացօթյա աղոթարանները: Մենք կրոնական պետություն չենք: Ինչո՞ւ ուղղափառներն աղոթում են եկեղեցում, այլ ոչ թե բաց հարապարակներում, իսկ մուսուլմանները պետք է աղոթեն հրապարակներում,- «Интерфакс»-ին ասել է Ալեքսեևան ու հավելել:- Մյուս կողմից՝ Մոսկվայում մուսուլմանները քիչ չեն, նրանց անհրաժեշտ են բավարար թվով մզկիթներ: Պետք է մզկիթներ կառուցել, այլ ոչ թե բացօթյա աղոթատեղիներ ստեղծել: Թող գնան իրենց մզկիթներում աղոթեն», -ասել է իրավապաշտպանը: Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Մարդ էդ «անբարոյական» Եվրոպան ո՞նց չսիրի, կամ ձեր մշակույթը ո՞նց սիրի, ա՛յ «պարկեշտներ»’
Հաջորդ հոդվածը‘Ջանքերը ակտիվացնելու կոչ Կարմիր Խաչին’