‘Մարդ էդ «անբարոյական» Եվրոպան ո՞նց չսիրի, կամ ձեր մշակույթը ո՞նց սիրի, ա՛յ «պարկեշտներ»’

1770

Բաբկեն Նավասարդյանը Facebook-ում գրում է.

«Չեմ հիշում՝ երբ ու որ ալիքով (հավանաբար՝ Discovery-ով)  մի հաղորդում էի նայում: Եվրոպացի մի պանրագործ պատմում էր գործի մասին: Ասում էր. «Մի քանի ֆերմերի հետ պայմանավորվել եմ, առավոտ շուտ բերում են, X լիտր կաթը լցնում են էն ցիստեռնի մեջ: Ես էլ արթնանում եմ ու… պանրի գործընթացը»: Հաղորդավարը չհարցրեց` բա ձյաձ ջան, ո՞նց ես իմանում՝ ով ա պայմանավորվածից շատ լցնում, ով՝ քիչ, ում կաթն ա մաքուր, ումը՝ ջուր խառնած.. Չհարցրեց, որովհետև հարցը պարզապես չէր հասկանա: Եվրոպա գնացածներդ կիմանաք, որ տրանսպորտի տոմսը եթե ցույց տաք աշխատողին, միանգամից կհասկանա, որ սովետի տուրիստ եք: Մարդիկ ազնիվ են ապրում՝ առանց ստուգելու անհրաժեշտության:
Երբ ասում են՝ եվրոպական անբարո մշակույթ, խնդալս գալիս է էդ մարդկանց «աղքատության» վրա: Տո՛ մեր իշխանությունն անգամ Եվրոպային ընդօրինակելն է ամենաանբարո կերպով անում: 
Ամենապարզ օրինակը՝ թեկուզ էս կարմիր գծերը: Եվրոպան հարկեր ունի ամեն ինչի, բայց թոշակ ունի, որ կհերիքի ամեն ինչի:
Մերոնք ուզում են հարկեն ամեն ինչ, բայց վերցնի մասնավորը, ինչ թիվ ուզի՝ գրի, ու էդ գրածից էլ մի թուլափայ տա պետության բյուջե: Բյուջեից էլ գիտեն ոնց կծախսեն, որ թոշակին չհերիքի: Բա մարդ էդ «անբարոյական» Եվրոպան ո՞նց չսիրի: 
Կամ ձեր մշակույթը ո՞նց սիրի, ա՛յ «պարկեշտներ»:

 

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Ճամփորդական նոթեր Վրաստանից, եւ ոչ միայն…’
Հաջորդ հոդվածը‘Իրավապաշտպան Լյուդմիլա Ալեքսեևա. Մուսուլմանները պետք է աղոթեն մզկիթներում, այլ ոչ թե հրապարակներում’