‘Իրավիճակը՝ ավտոճանապարհներին ‘

771

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հունվարի 17-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Իր հերթին, տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ  տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:   

Նախորդ հոդվածը‘Ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից’
Հաջորդ հոդվածը‘Երվանդ Զախարյանը չներկայացավ սեփական ասուլիսին. Yerkir’