‘Իրաքի Թիքրիթ քաղաքում ահաբեկչության զոհ է դարձել յոթ հոգի, տասնյակ մարդիկ վիրավորվել են’

810

Իրաքի Թիքրիթ քաղաքում որոտացած պայթյունի զոհ են դարձել յոթ քաղաքացիներ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հաղորդել է ազգային НИНА լրատվական գործակալությունը:

Ահաբեկիչների թիրախ է դարձել  Թիքրիթ մայրաքաղաքով Սալահ- էդ-Դին նահանգի կենտրոնական ոստիկանական բաժինը: Ըստ տեղեկությունների՝ ոստիկանության շենքը  լուրջ վնասվածքներ է ստացել: Ուժայինները շրջափակել են պայթյունի տարածքը: Անցյալ ուրբաթ Իրաքում մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել, որոնց զոհ է դարձել 17 հոգի, մի քանի տասնյակ մարդ վնասվածքներ են ստացել: Հինգ հոգի սպանվել և մոտավորապես 70-ը վիրավորվել են Քիրքուքում (Բաղդադից 250 կմ հեռավորությամբ), շիական մզկիթի մոտ ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով: Տուժածների թվում է նաև Մեծ այաթոլլա Ալի աս-Սիստանին՝ շիա մահմեդականների հոգևոր առաջնորդը: Տուժածներից շատերը հիվանդանոց են տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Եւս երեք ականապատված ավտոմեքենաներ օդ են բարձրացել Բաղդադի շիակամ մզկիթների մեձակայքում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Բալոտելին գտել է իր երազած աղջկան. Ֆոտո’
Հաջորդ հոդվածը‘Իրանն արգելակում է միջուկային ծրագրի զարգացումը’