‘Բալոտելին գտել է իր երազած աղջկան. Ֆոտո’

945

«Միլանի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին գտել է իր երազած աղջկան: Դա բելգիացի ֆոտոմոդել Ֆանի Նեգուեշան է:

«Ես նրա հետ պատրաստ եմ ամբողջ կյանքս անցկացնել»,- իր վերջին հարցազրույցներից մեկում հայտարարել է ֆուտբոլիստը:

Ուշագրավ է, որ շատերը ընդհանրություն են գտել Բալոտելիի եւ նրա սիրեցյալի միջեւ: Մասնավորապես, քմահաճ ֆուտբոլիստի նոր ընկերուհին կամուֆլաժ է սիրում: Իսկ Բալոտելին, ինչպես հայտնի է, խակի գույնի իրերի սիրահար է: Դրա վառ վկայություն նրա թանկարժեք «Բենտլի» ավտոմեքենան է:

Իր կայքէջում Նեգուեշան տեղադրել է լուսանկար, որը կասկածի տեղիք չի տալիս. այս զույգը ապագա ունի:

\"\"

Նախորդ հոդվածը‘Վրաստանի նախագահը խորհրդարանին է ներկայացրել մի քանի երկրների դեսպանների թեկնածուներին’
Հաջորդ հոդվածը‘Իրաքի Թիքրիթ քաղաքում ահաբեկչության զոհ է դարձել յոթ հոգի, տասնյակ մարդիկ վիրավորվել են’