‘Իրաք. Ջիհադականները գրավել են Ռամադի քաղաքը’

1001

Ինչպես հաղորդել են Իրաքի իշխանությունները, երկրի արևմուտքում գտնվող Ռամադի քաղաքն անցել է «Իսլամական պետություն» խմբավորման  ջիհադիստների վերահսկողության տակ:

Քաղաք ուղարկված լրացուցիչ ուժերը բավարար չեն եղել ջիհադիստներին դիմակայելու համար, և կառավարական զորքերը նահանջել են:

Տեղական իշխանությունների ներկայացուցիչը BBC-ին հայտնել է, որ վերջին երկու օրերին քաղաքում սպանվել է առնվազն 500 մարդ, այդ թվում՝ մեծ թվով խաղաղ բնակիչներ:

Ռամադին երկրի ամենամեծ նահանգի՝ Անբարի մայրաքաղաքն է, այն գտնվում է Բաղդադից 112 կմ դեպի արևմուտք:

Ջիհադիականները, հակակառավարական սուննի ցեղախմբերի և Սադամ Հուսեյնի բանակի նախկին անդամների աջակցությամբ, ամիսներ շարունակ փորձում էին գրավել Ռամադին:

Որոշ տվյալներով՝ Ռամադիից Իրաքի բանակի նահանջն ուղեկցվել է կիրակի օրը մահապարտների իրականացրած մի շարք պայթյուններով: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Պոռոշենկոն ՆԳԺԿ-ն համեմատել է գեստապոյի հետ’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. «Սպիտակ այրին» պատասխանատու է առնվազն 400 մարդու սպանության համար’