‘ԶԼՄ. «Սպիտակ այրին» պատասխանատու է առնվազն 400 մարդու սպանության համար’

1041

Միացյալ Թագավորության հպատակ Սամանտա Լյութվեյթը, որ հայտնի է որպես «սպիտակ այրի», պատասխանատվություն է կրում առնվազն 400 մարդու սպանության համար, հաղորդել է The Daily Mirror թերթը:

Պարբերականի տվյալներով՝ Լյութվեյթը շատ արագ հայտնվել է ծայրահեղական «Աշ-Շաբաբ» խմբավորման վերնախավում, քանի որ խմբավորման պարագլուխները զոհվել են անօդաչու սարքերի հարձակումների արդյունքում:

Ներկա պահին «սպիտակ այրին» «Ալ-Քաիդայի» մասնաճյուղը համարվող ահաբեկչական այդ կազմակերպության առանցքային դերակատարներից է: «Այդ կինը «Աշ-Շաբաբի» առաջնորդի աջ ձեռքն է,- The Daily Mirror-ը մեջբերում է սոմալիական հատուկ ծառայություններում իր աղբյուրի խոսքը: -Նա անձամբ չի մասնակցում գրոհներին, բայց ղեկավարում է դրանք: Նա պատասխանատու է մի քանի հարյուր մարդու մահվան համար»:

«Սպիտակ այրուն» վերագրվող վերջին հանցագործություններից մեկը  Քենիայի հյուսիսում հարձակումն էր համալսարանի վրա, որի արդյունքում զոհվեց 148 մարդ:

29-ամյա Լյութվեյթը էթնիկ անգլուհի է, ծնվել է բրիտանացի զինվորականի ընտանիքում:

17 տարեկանում նա համացանցում ծանոթացել էր իսլամիստ Ջերմեն Լինդսիի հետ, և երեք տարի անց նրանք ամուսնացել էին: 2005 թ. հուլիսի 7-ին Լոնդոնում, ի թիվս այլ ահաբեկչական գործողությունների, Լինդսին ռումբ պայթեցրեց մետրոյի երկու կայարանների միջև, որի արդյունքում, իր հետ միասին, զոհվեց 26 մարդ: Ահաբեկչական գործողություններից հետո Լյութվեյթը ոստիկանությանը հայտարարել էր, թե ոչինչ չգիտեր ամուսնու ահաբեկչական գործունեության մասին և չի կիսում նրա ծայրահեղական հայացքները:

The Daily Mirror-ի տվյալներով՝ «սպիտակ այրուն» վերաբերող ողջ տեղեկատվությունը սոմալիական իշխանությունները փոխանցում են Մոգադիշոյում բրիտանական գործակալներին: Փոխանցում թ ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Իրաք. Ջիհադականները գրավել են Ռամադի քաղաքը’
Հաջորդ հոդվածը‘«Վոստոչնի»-ի շինարարությանը հազարավոր ուսանողներ կմասնակցեն’