‘Իրաք. Ջիհադիստները շահել են նավթի խոշոր գործարանի համար մղվող մարտը’

875

Սուննի գրոհայինները հայտարարել են, որ լիակատար վերահսկողություն են սահմանել Իրաքի խոշորագույն նավթավերամշակման համալիրի նկատմամբ: Բաղդադից 200 կմ դեպի հյուսիս գտնվող Բայջի քաղաքում մարտերը շարունակվել են 10 օր, սակայն մինչև հիմա Իրաքի բանակին հաջողվել էր ետ մղել ջիհադականների գրոհները:

Բայջիի նավթավերամշակման գործարանն արտադրում է Իրաքում մաքուր վառելիքի մեկ երրորդը, և քաղաքում ընթացող մարտերն արդեն իսկ երկրում բենզինի հետ կապված խնդիրներ են առաջացրել:

Իրաքում BBC-ի թղթակիցը հաղորդել է, որ Բայջիի համալիրի գրավումը սուննի գրոհայինների առանցքային խնդիրներից մեկն էր, քանի որ նրանց վառելիք է անհրաժեշտ՝ գրավված տարածքները պահելու համար:

Երկուշաբթի օրը Իրաքի բանակի հրամանատարությունը հաստատեց նաև այն լուրը, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման սուննի գրոհայինները գրավել են սիրաիական սահմանից 60 կմ հեռավորության վրա գտնվող ռազմավարական նշանակության Թալ-Աֆար քաղաքի ռազմական օդանավակայանը: Քաղաքից ոչ հեռու Սիրիան Մոսուլին կապող մայրուղին է անցնում, իսկ Մոսուլը մեծությամբ Իրաքի երկրորդ քաղաքն է, և այն նույնպես գրավվել է ԻԼԻՊ գրոհայինների կողմից:

Վերջին երկու շաբաթների ընթացքում ջիհադականները վերահսկողություն են հաստատել Բաղդադից հյուսիս և արևմուտք՝ զգալի տարածքի նկատմամբ և գրավել են Սիրիայի և Հորդանանի հետ սահմանային բոլոր պահակակետերը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘C խումբ. ովքե՞ր կհամալրեն 1/8-րդ եզրափակչի մասնակիցների շարքերը’