Ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման՝ Ավստրիան կասեցնում է օգնության հատկացումը պաղեստինցիներին

242

Ավստրիայի իշխանությունները Իսրայելում բռնության էսկալացիայի ֆոնին ժամանակավորապես դադարեցնում են զարգացման համագործակցության շրջանակներում Պաղեստինյան ինքնավարությանը հատկացվող ֆինանսավորումը։

Այդ մասին հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդեր Շալենբերգը ORE հեռուստաալիքի եթերում։

Ըստ Շալենբերգի՝ խոսքը 19 մլն եվրոյի մասին է։

Դիվանագետի գնահատմամբ՝ Իսրայելի շուրջ հակամարտությունը ավելի կխորանա, մինչև որ լարվածությունը թուլանա։ Ըստ նախարարի՝ այդ թեման կմնա միջազգային օրակարգում մի քանի շաբաթ կամ ամիսներ։

Նախորդ հոդվածըԱնտոնով․ ԱՄՆ-ը պաշտպանում է իր ռազմական միջուկային ենթակառույցները
Հաջորդ հոդվածըՄԱԿ առաքելությունը ժամանել է Ղարաբաղ