ՄԱԿ առաքելությունը ժամանել է Ղարաբաղ

653

Ըստ ադրբեջանական АПА լրատվական գործակալության՝ ՄԱԿ առաքելությունը, որն զբաղվում է հումանիտար իրավիճակի և բնակչության (՞)  կարիքների ուսումնասիրությամբ, ժամանել է Ղարաբաղ։

Լրատվական գործակալության տեղեկատվության համաձայն՝ վաղ առավոտյան ՄԱԿ առաքելության ավտոշարասյունը Աղդամից մեկնել է Ստեփանակերտ։

Սա արդեն ՄԱԿ-ի առաքելության երկրորդ այցն է Ղարաբաղ՝ այնտեղ «հակաահաբեկչական» միջոցառումներ անցկացնելուց հետո։ Դրանից առաջ առաքելությունը տարածաշրջան է այցելել հոկտեմբերի 1-ին։

Նախորդ հոդվածըԻ պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման՝ Ավստրիան կասեցնում է օգնության հատկացումը պաղեստինցիներին
Հաջորդ հոդվածըԿրտսեր Թրամփ․ պաղեստինցիների զենքը նման է Աֆղանստանում ԱՄՆ-ի թողած զենքին