Լապորտա․ Խաղացողների մեծ մասը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»

411

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խուսափել է ուղիղ պատասխանել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր տեղափոխության մասին հարցին։

«Ֆուտբոլիստների մեծ մասը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»։ Երբ այդպիսի հնարավորություն է լինում, բոլորը դիտարկում են «Բարսելոնայի» տարբերակը։ Իր պատմության շնորհիվ մեր ակումբը շատ գրավիչ է առաջատար ֆուտբոլիստների համար, թեեւ հիմա ժամանակավոր նահանջ ունենք»,- Լապորտայի խոսքը մեջբերում է AS-ը։

«Բարսելոնայի» նախագահը նաեւ հաստատել է, որ մի քանի օր առաջ հանդիպում է ունեցել Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշի հետ։

Նախորդ հոդվածըԴատարանն արդարացրել է Բլատերին եւ Պլատինիին
Հաջորդ հոդվածըԴեմբելեն կմնա «Բարսելոնայում», աշխատավարձը կկրճատվի 40 տոկոսով