‘Լավրովը զգում է «ԼՂ հարցով բանակցությունների նկատմամբ Ալիևի տրամադրվածությունը»’

2391

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե զգացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անկեղծ տրամադրվածությունը՝  Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Հայաստանի հետ բանակցությունները վերսկսելու հարցում:

«Երեկ մենք մանրակրկիտ ու երկարատև զրույց ենք ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մենք զգացինք կառուցողական լուծումներ փնտրելու նրա անկեղծ տամադրվածությունը»,- ասել է Լավրովը լրագրողներին:

«Մենք, որպես մի երկիր, որ թե՛Ադրբեջանի և թե՛ Հայաստանի մտերիմ գործընկերն է, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ ամեն ինչ կանենք՝ փոխհամաձայնության հասնելու անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար»- ասել է Լավրովը:

Փոխանցում է ria.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Բոլթոն. Պուտին-Թրամփ հանդիպումը հնարավոր կլինի, եթե կալանված նավերը վերադարձվեն Ուկրաինային’
Հաջորդ հոդվածը‘Գանայում տապալել են Մահաթմա Գանդիի արձանը՝ նրան մեղադրելով ռասիզմի մեջ’