Լավրովն աշխարհին հորդորում է արձագանքել հասարակությունն ազգային հատկանիշներով պառակտելու փորձերին

427

Հասարակությունը ազգային, կրոնական կամ լեզվական հատկանիշներով պառակտելու փորձերը պահանջում են միջազգային հանրության ակտիվ արձագանքը, կարծում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Եվրոպայում և, առաջին հերթին՝ Ուկրաինայում և Բալթյան երկրներում, ուժեղանում են ազգայնականության, հրեատյացության, ռուսոֆոբիայի դրսևորումները։ Մարդատյաց գաղափարների անթաքույց քարոզ է տարվում, աշխուժանում է նեոնացիստների , մյուս արմատականների գործունեությունը»,- հայտարարել է Լավրովը՝ դիմելով այլատյացության, հրեատյացության և ռասիզմի դեմ «Պաշտպանենք ապագան» միջազգային համաժողովի մասնակիցներին։

«Խոր մտահոգության տեղիք են տալիս հասարակությունը ազգային, կրոնական, լեզվական հատկանիշներով պառակտելու փորձերը։ Այդ վտանգավոր գործողությունները պահանջում են միջազգային հանրության ամենաեռանդուն արձագանքը, և այդ կապակցությամբ մեր հայրենական դիվանագիտությունը պատրաստ է լայն համագործակցության բոլոր համայնքների, այդ թվում՝ Ռուսաստանի և այլ պետությունների հրեական համայնքների հետ»,- հավելել է նախարարը։

Ալյատյացության, հրեատյացության և ռասիզմի դեմ «Պաշտպանենք ապագան» համաժողովը նոյեմբերի 22-23-ին անցկացվում է երրորդ անգամ։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԶախարովան լեհական սահմանում իրավիճակն անվանել է տեղեկատվական պատերազմի նմուշ
Հաջորդ հոդվածըԱմերիկյան ԶԼՄ-ները տեղեկացնում են Ուկրաինայի դեմ «ռուսաստանյան գրոհի պլանի» մասին