Զախարովան լեհական սահմանում իրավիճակն անվանել է տեղեկատվական պատերազմի նմուշ

431

Բելառուսա-լեհական սահմանում իրավիճակը «տեղեկատվական պատերազմի ցուցադրական օրինակ, նմուշ է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այն, ինչ հիմա տեսնում ենք նշածս բելառուսա-լեհական սահմանին, տեղեկատվական պատերազմի ցուցադրական օրինակ է»,- ասել է Զախարովան «Россия сегодня» ծրագրում։

Բելառուսի և Լեհաստանի սահմանին վերջին մի քանի շաբաթ կուտակվել է մի քանի հազար միգրանտ՝ ԵՄ երկրներ հասնելու հույսով։ Լեհաստանի իշխանությունները ուժեղացրել են սահմանի պահպանությունը և մեղադրում են Մինսկին ստեղծված միգրացիոն ճգնաժամի համար։

Բելառուսը բոլոր մեղադրանքները հերքում է և հայտարարում, թե Լեհաստանը բռնի ուժով վռնդում է միգրանտներին։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԻրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ժամը 12։00-ի դրությամբ հարաբերականորեն կայուն է
Հաջորդ հոդվածըԼավրովն աշխարհին հորդորում է արձագանքել հասարակությունն ազգային հատկանիշներով պառակտելու փորձերին