Լավրով․ «Արևմուտքի հետ խոսելու բան չկա»

537

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ուրբաթ օրը  ելույթ է ունեցել Ինդոնեզիայում G20-ի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը և «արևմտյան գործընկերներին» հիշեցրել է, թե ինչ են նրանք ասել նախորդ հանդիպումների ժամանակ, ու խնդրել է  կողմնորոշվել, թե, «այնուամենայնիվ, նրանք ի՞նչ են ուզում, հակառակ դեպքում՝ խոսելու բան չկա»։

Արևմտյան գործընկերների հետ շփումը, ինչպես և սպասվում էր, անարդյունավետ է եղել՝ «միայն մերկապարանոց ռուսատյացություն»։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նաև մի քանի երկկողմ հանդիպումներ է ունեցել Արգենտինայի, Բրազիլիայի, Հնդկաստանի, Չինաստանի, Թուրքիայի, Հարավային Կորեայի գործընկերների հետ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵլենա Ռիբակինան դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ
Հաջորդ հոդվածըՍինձո Աբեն մահացել է