Սինձո Աբեն մահացել է

532

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն ուրբաթ օրը մահացել է հիվանդանոցում՝ նրա վրա կատարված մահափորձից հետո։

Այդ մասին հաղորդել է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը։ Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցչի տվյալներով՝ Աբեն մահացել է Նարա շրջանի հիվանդանոցում, որտեղ տեղափոխվել էր մահափարձից հետո։

Մահափորձը կատարվել էր հուլիսի 8-ին, կեսօրին մոտ, երբ նա ելույթ էր ունենում Նարայում հուլիսի 10-ին կայանալիք խորհրդարանի վերին պալատի ընտրությունների քարոզարշավի շրջանակներում։ 41-ամյա ճապոնացին երկու անգամ կրակել էր նրա վրա ինքնաշեն ատրճանակից։ Հիվանդանոցում բժիշկները մի քանի ժամ պայքարել են նախկին վարչապետի կյանքի համար, սակայն ապարդյուն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԼավրով․ «Արևմուտքի հետ խոսելու բան չկա»
Հաջորդ հոդվածըԱրձագանքներ Ջոնսոնի հրաժարականի կապակցությամբ