Լավրով․ ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի հարաբերությունները ռազմավարական նոր մակարդակի են հասել

188

Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի հարաբերությունները, երկու երկրների առաջնորդների սեպտեմբերյան հանդիպումից հետո, հասել են ռազմավարական նոր մակարդակի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը  կառավարական Կիմսուսան նստավայրում իր հյուսիսկորեացի պաշտոնակից Ցոյ Սոն Հիի հետ հանդիպումից առաջ։

Ռուսաստանցի նախարարը հիշեցրել է, որ 75 տարի առաջ Խորհրդային Միությունը, որն առանցքային դեր է խաղացել ճապոնական գաղութատիրության լծից Կորեայի ազատագրման հարցում, առաջինն է ճանաչել երիտասարդ կորեական պետությունը, հետո էլ աջակցել է ազգային տնտեսության, գիտության, մշակույթի, կրթության կայացմանը։

«Մենք միշտ կհիշենք այն անգնահատելի ավանդը, որ ընկեր Կիմ Իր Սենը և ապա Կիմ Չեն Իրը ներդրել են մեր հարաբերությունների կայացման մեջ»,- նշել է Լավրովը։

Նախորդ հոդվածըՄերձմոսկվայում սպանել են Ստաս Նամինի որդուն և զոքանչին
Հաջորդ հոդվածըԻրան․ Իսրայելին աջակցելը կարող է հակամարտության մեջ նոր դերակատարներ ներգրավել