Մերձմոսկվայում սպանել են Ստաս Նամինի որդուն և զոքանչին

660

Թոշակառու կնոջ և նրա 30-ամյա թոռան մարմինները դանակահարության հետքերով հայտնաբերվել են Կրյուկովո գյուղում։ Սպանության կասկածյալը ձերբակալվել է։

Այդ մասին հաղորդել է ՌԴ ՔԿ Մոսկվայի մարզի գլխավոր քննչական վարչությունը։

Իրավապահ մարմիններում նշել են, որ խոսքը ռոք երաժիշտ Ստաս Նամինի 30-ամյա որդու՝ Արտյոմ Միկոյանի և վերջինիս տատիկի՝ Պոլինա Տկաչենկոյի մասին է։ Նախնական տվյալներով՝ կասկածյալը երաժշտի ավագ որդին է առաջին կնոջից՝ Ռոման Միկոյանը։

Արտյոմ Միկոյանը նկարիչ և կինեմատոգրաֆիստ էր, Ստաս Նամինի որդին և խորհրդային պետական գործիչ Անաստաս Միկոյանի ծոռը։

Նախորդ հոդվածըԽաղադրույք կատարած ֆուտբոլիստները պետական դավաճանություն են գործել
Հաջորդ հոդվածըԼավրով․ ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի հարաբերությունները ռազմավարական նոր մակարդակի են հասել