Լավրով․ Ռուսաստանը չի ջանա պատերազմն ավարտել մայիսի 9-ին

566

Ռուսաստանը ջանքեր չի գործադրի Ուկրաինայում  ռազմական հատուկ գործողությունը մայիսի 9-ի ավարտելու ուղղությամբ` Հաղթանակի օրվա առթիվ, իտալական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Մեր զինվորականները արհեստականորեն չեն հարմարեցնի իրենց գործողությունները որևէ ամսաթվի, այդ թվում՝ Հաղթանակի օրվան»,- ասել է Լավրովը։

Հարցազրույցում նախարարը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է նպաստել խաղաղություն հաստատելուն, եթե «դադարի հանցավոր հրամաններ տալ իր նեոնացիստական գումարտակներին, նրանց ստիպի ազատ արձակել բոլոր քաղաքացիական անձանց և դադարեցնել դիմադրությունը»։

Հարցազրույցը վարող լրագրողը ճշտել է, թե արդյոք դա նշանակում է, որ Ռուսաստանը պնդում է, որ Զելենսկին հանձնվի՞, և արդյո՞ք դա է համարում խաղաղության պայմանը, Լավրովը պատասխանել է․ «Մենք չենք պահանջում, որ նա հանձնվի։ Պահանջում ենք, որ նա հրաման տա բաց թողնել բոլոր քաղաքացիական անձանց և դադարեցնի դիմադրությունը»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿան փակված փողոցներ եւ բերման ենթարկվածներ
Հաջորդ հոդվածըՄայիսի 1-ին Ռուսաստանում 30-ից ավելի մարդ է ձերբակալվել