‘Լավրով. Գործնականում ԼՂ հարցով բոլոր պայմանավորվածությունները սեղանին են’

1538

Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությունները գործնականում պատրաստ են: Ապրիլի 7-ին Բաքվում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովի և Ջավադ Զարիֆի հետ բանակցությունների ավարտին: Այդ մասին Tass գործակալությանը հղում կատարելով` փոխանցում է PanARMENIAN.net-ը:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձնական ուշադրության կենտրոնում է պահում հարցը, մենք կանոնավոր կերպով հանդիպում ենք նախարարների մակարդակով: Գործնականում բոլոր պայմանավորվածությունները սեղանին են, մենք մոտ ենք համաձայնության հասնելուն»,-ասել է նա: Լավրովը նաև նշել է, որ ՌԴ-ն կոչ է անում միջոցներ ձեռնարկել, թույլ չտալու համար բռնության բռնկումներ Լեռնային Ղարաբաղում:

Լավրովը նշել է նաև, որ ՌԴ-ն հուսով է, որ հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում կպահպանվի:

 

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Ո՞վ սկսեց չորսօրյա պատերազմը, եւ ո՞վ ավարտեց’
Հաջորդ հոդվածը‘ՊԲ նոր տվյալները. 36 զոհ, 122 վիրավոր, 21 անհետ կորած ‘