‘Լատվիայի իշխող կուսակցությունը ցանկանում է քանդել Ազատագրողների հուշարձանը’

932

«Ամեն ինչ Լատվիային՝ Հայրենիքին և Ազատությանը» կուսակցությունը, որն ընդգրկված է Լատվիայի կառավարության կազմում, հանդես է եկել Ռիգայում Ազատագրողների հուշարձանը քանդելու առաջարկով, այսօր հաղորդել է mixnews.lv կայքը: Կուսակցության անդամներից՝ ճարտարապետ Ալեքսանդր Կիրշտեյնսի կարծիքով՝ այդ հուշարձանը հարկավոր էր քանդել դեռևս 1991 թ.՝ խորհրդային վարչակարգը գովաբանող մյուս հուշարձանների հետ միասին:

Ազատագրողների հուշարձանը Ռիգայում տեղադրվել է ի հիշատակ խորհրդային զինվորների, ովքեր Լատվիայի մայրաքաղաքի ազատագրման համար մարտնչել են ընդդեմ հիտլերյան բանակի: Ամեն տարի մայիսի 9-ին հուշարձանի մոտ  հավաքվում է առնվազն 200 հազար մարդ՝ նշելու Հաղթանակի օրը: Ավելի վաղ Լատվիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, թե Ազատագրողների հուշարձանն արդեն բարոյապես մաշվել է, և կարելի է դիտարկել այն քանդելու տարբերակը:

Լատվիան պնդում է, որ 1940-1991 թթ. օկուպացվել է ԽՍՀՄ-ի կողմից և մայիսի 9-ին ոչ թե ազատագրվել է, այլ ենթարկվել խորհրդային օկուպացիայի: Ռուսաստանը, որպես Խորհրդային Միության իրավահաջորդ, կտրականապես համաձայն չէ մերձբալթյան հանրապետության այս դիրքորոշմանը, փոխանցում է   РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ի Ռոդ-Այլենդ նահանգը նույնպես օրինականացրեց համասեռական ամուսնությունները’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» «Մանչեսթեր Յունայթեդից» Ռոնալդուի վաճառքի դիմաց պահանջում է նաեւ Էրնանդեսին’