‘ԱՄՆ-ի Ռոդ-Այլենդ նահանգը նույնպես օրինականացրեց համասեռական ամուսնությունները’

862

Ամերիկյան Ռոդ-Այլենդ նահանգը դարձավ թվով տասներորդը, որտեղ օրինականացվել են համասեռական ամուսնությունները, հաղորդում է Associated Press-ը: Առաջին համասեռական ամուսնությունն այստեղ տեղի կունենա օգոստոսի 1-ին: Համասեռական ամուսնություններն արդեն օրինականացվել էին Մասաչուսեթսում, Կոնեկտիկուտում, Նյու Յորքում, Վերմոնտում, Նյու Հեմփշիրում, Այովայում, Մենում, Մերիլենդում և Վաշինգտոնում, ինչպես նաև՝ Կոլումբիայի շրջանում: Մինչև ներկայացուցիչների պալատի կողմից օրենքի ընդունումը և նահանգապետի կողմից դրա վավերացումը՝ Կաթոլիկ եկեղեցին Ռոդ-Այլենդի օրենսդիրներին կոչ էր արել հրաժարվել նահանգի օրենսդրության մեջ «անբարոյական» փոփոխություններ կատարելուց: Մասնավորապես՝ եպիսկոպոս Թոմաս Թոբինը Ռոդ-Այլենդի կաթոլիկներին ուղղված նամակում նշել էր, թե «հոմոսեքսուալ ակտերը… միշտ էլ մեղսավոր են»: «Մինչ համասեռական հարաբերությունները խրախուսելը՝ կաթոլիկները պետք է իրենց խղճին դիմեն,- նշել է եպիսկոպոսը:- Նման արարքները կարող են վտանգել Աստծու հետ հարաբերությունները», փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հիշեցում. Տարոն Մարգարյանը շարունակում է Facebook-ում լայքեր հավաքելու խայտառակ գործընթացը’
Հաջորդ հոդվածը‘Լատվիայի իշխող կուսակցությունը ցանկանում է քանդել Ազատագրողների հուշարձանը’