Լատվիայի նախագահը հանդես է եկել ծայրահեղական առաջարկով

352

Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսը կոչ է արել հարցերը պարզել հանրապետության այն ռուսալեզու քաղաքացիների հետ, որոնք չեն պաշտպանում Ռիգայի հակառուսաստանյան քաղաքականությունը, և նրանց մեկուսացնել հանրությունից։

Պետության ղեկավարի խոսքն այսօր մեջբերել է հանրապետության ռադիոյի և հեռուստատեսության ISM.Lv. կայքը։

«Ուկրաինայում Ռուսաստանի «հատուկ ռազմական գործողության» ամենասկզբից լատվիական հասարակության մեջ հայտնվել է պետության նկատմամբ ոչ լոյալ ռուսալեզու հատված։ Մեր խնդիրն է՝ պարզել հարցերը նրանց հետ և մեկուսացնել հասարակության մյուս հատվածից»,- ասել է Լևիտսը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՔաղաքացու մարմինը չի հայտնաբերվել
Հաջորդ հոդվածըԵԱ․ Հայ շախմատիստուհիների հաջող մրցելույթը չորրորդ տուրում